Ռուսաստանում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարար Ջեյհուն Ջաֆարովը հոկտեմբերի 24-ի երեկոյան Սարատով քաղաքում սեփական տան մոտ սպանվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Անհայտ անձը երեք անգամ կրակել է ադրբեջանցի գործարարի վրա, ով տեղում մահացել է:
Սարատովի ադրբեջանական համայնքի ղեկավար Վլադիմիր Մուրադովը նշել է, որ սպանությունը պատվիրված բնույթ է կրել:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու կատարվածի հանգամանքներն ու մեղավորներին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
168.am