Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում. Սաակաշվիլի

Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է փոխել Կիևի իշխանությունը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
«Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում, որովհետև նրանք ինձ խանգարեցին, որ փոխեմ Օդեսան»,- հայտնել է նա:
Իր 20-րոպեանոց ելույթում քաղաքական գործիչը նաև ներողություն է խնդրել օդեսցիներից, որ չի կարողացել իրականացրել իր խոստացած բարեփոխումները: Կիևի մասին նա նաև ասել է, որ իրեն այդ քաղաքում դուր է գալիս ամեն ինչ, բացի ավազակների այն խմբից, որ ապականում են ամեն ինչ: «Մենք անպայման նրանց կտեղահանենք»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նշենք, որ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել գալ հոկտեմբերի 17-ին կայանալիք միտինգին:

 

Mamul.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով