Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Загрузка...

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանն ու ամրապնդմանը, մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության հետագա առաջխաղացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնմանը:

Ուրախալի է, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել, և քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձերդ Գերազանցություն,

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ավելի խորացնել և ամրապնդել մեր երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...