Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին:

Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով