Ինչու է ուժեղացվել Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը:

Այդ ամենն առավել ակնհայտ երևացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ: Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերեւա, թե նախարարության որ սենյակում է անցնում հանդիպումը:

ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, նշել է. «Ընդամենը նորմալ միջացառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում Դուք տեսնում եք՝ ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, և մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանքն ենք կատարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով