Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավորվարչությունը, Արցախի ՀանրապետությանՆախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրելէ մի շարք հրամանագրեր, որոնցով սահմանվել է կառավարության կառուցվածքըեւնշանակված անձինք:
Կառուցվածքը
պետական նախարար
առողջապահության նախարարություն
արդարադատության նախարարություն
արտաքին գործերի նախարարություն
աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն
գյուղատնտեսության նախարարություն
էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
պաշտպանության նախարարություն
քաղաքաշինության նախարարություն
ֆինանսների նախարարություն:
Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ.
ազգային անվտանգության ծառայություն
ոստիկանություն
արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:
Նախագահի հրամանագրով նշանակվել են.
Պաշտոնյաներ
պետական նախարար՝ Արայիկ Հարությունյան
առողջապահության նախարար՝ Կարինե Աթայան
արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյան
արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյան
աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյան
բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյան
գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյան
էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյան
կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյան
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ ՍերգեյՇահվերդյան
պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյան
քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյան
ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյան:
Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնցգործունեությունը համակարգվելու է պետականնախարարի կողմից, ինչպես նաև՝ պետականսեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմիցպետականնախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքայինփոփոխություններ, մասնավորապես.Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքներինախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվելմշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:
Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերիկառավարչություն» առանձնացված ստորաբաժանում,որը նախկին կառավարությանաշխատակազմի իրավահաջորդն է: Նախկին կառավարության աշխատակազմի որոշստորաբաժանումներընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.
Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը,ինչպես նաև տարածքային կառավարմանբնագավառում գործառույթներ իրականացնողստորաբաժանումները:
Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում ենընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւպետական գույքի կառավարման վարչությունները,գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը:
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքումեն ընդգրկվել բնակարանային հարցերիվարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայիբաժինը:
Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի,ինչպես նաև Նախագահի աշխատակազմի«Կառավարության գործերի կառավարչություն»առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները:
Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեությանկազմակերպման նոր կարգ:
Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահիաշխատակազմի ղեկավարի տեղակալ ԱրայիկԼազարյանը նշանակվել է Նախագահիաշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմիղեկավարիառաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ ԿարենԴանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարիտեղակալ-պետաիրավական վարչության պետ: