Դավիթաշենում 21 բարդիներ հատած մարզադպրոցի տնօրենն ընդունեց առաջադրված մեղադրանքը

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ ապօրինի ծառահատումներ կատարած «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի գործով վճիռ կայացնելու:

Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն ընդունեց իր մեղքը ու միացավ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությանը: Նա խնդրեց դատարանին մեղմ պատիժ կիրառել: Պաշտպանական կողմն էլ, որպես մեղմացուցիչ հանգամանք, դատարանին ներկայացրեց այն փաստը, որ Սամսոնյանն ունի չորս անչափահաս երեխա եւ իր հոգածության տակ գտնվող երկրորդ կարգի հաշմանդամ մայր:

Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով ծառահատման թույլտվություն, բենզասղոցով ապօրինի հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր, որի հետևանքով Երևան համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 1.920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատարանը Սամսոնյանի գործով վճիռը կհրապարակի վաղը, իսկ վճռի հրապարակման ժամի վերաբերյալ դատարանը պաշտպանական կողմին լրացուցիչ կտեղեկացնի: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամսոնյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ Սամսոնյանը բնապահպան է, ու ծառերը ոչ թե հատել է, այլ՝ էտել:

Aravot.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով