Արայիկ Գրիգորյանը ստո՞ւմ է. «ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը:

Պատճառը եղել էր այն, որ նա նեղսրտվել էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու պահանջից: Սակայն ուշագրավն այն է, որ երեկ Արայիկ Գրիգորյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, ասել է բառացիորեն հետեւյալը.

«Ես չեմ լքելու հանձնաժողովը»: Եվ սա այն դեպքում, երբ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ եւս արդեն գրված է, որ Արայիկ Գրիգորյանը 24.05.2017-19.09.2017թթ. հանդիսացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո արդեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմն է համալրել: Այսքանից հետո ընդամենը երկու հետեւություն՝ կա՛մ Գրիգորյանը խաբում է, կա՛մ էլ պարզապես տեղյակ չէ, թե որ հանձնաժողովի անդամ է, ի վերջո, հանդիսանում, քանի որ համապատասխան գործընթացը կազմակերպել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանց նրան տեղյակ պահելու»:

 «Ժողովուրդ» թերթ

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով