Այսօր կառավարության մուտքի մոտ հավաքվել էին Փյունիկ դպրոցի աշակերտները և ծնողները։ Նրանք բողոքում են այն փաստից, որ իրենց դպրոցն ուզում են միավորել հարակից Արտավազդ գյուղի դպրոցի հետ։ Ծնողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հարակից գյուղի դպրոցը բարեկարգ չէ, իրենց երեխաներն այդ դպրոց չեն հաճախի։ Կառավարության աշխատակիցը նշեց, որ դպրոցների միավորման որոշումը կասեցվել է, կվերանայվի վեց ամիս անց։ Ի դեպ, ծնողների շրջանում խոսակցություն էր շրջանառվում, որ Փյունիկ գյուղի դպրոցի շենքը վաճառվում է։
Նմանատիպ նորություններ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...