ԱՊՀ երկրները համատեղ զորավարժություն են անցկացնում Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ռազմաբազաներում

«Հավաքական պայքար-2017» խորագրով ՀԱՊԿ անդամ վեց երկրների զորայինների համատեղ զորավարժությունը կազմակերպվելու է Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմաբազաներում:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորայինների մասնակցությամբ  զորավարժությունը, ահաբեկչական քայլերին ու զինված բախումներին դիմակայելու նպատակով, տեղի է ունենում Ղազախստանի «Սար Շահգան»-ի, Ռուսաստանի «Աշոլոք»-ի և Տաջիկստանի «Հարբ Մեյդան»-ի ռազմաբազաներում:

«Հավաքական պայքար-2017» անվամբ ՀԱՊԿ-ի հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 14-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համատեղ զորավարժությունը կազմակերպվել է տարածաշրջանում և հատկապես ԱՊՀ-ի անդամ երկրների հետ Աֆղանստանի սահմանների երկայնքով իրավիճակը սրվելու պատճառով:

ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ավելի վաղ իրենց օդուժերի միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև թշնամու հավանական հարձակման ժամանակ պաշտպանական իրավիճակի վերահսկման նպատակով անդամ 7 երկրների 100 ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժություն են անցկացրել 130 հրամանատարական կենտրոններում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով