Daily Archives: 25.09.2017

Հայտնի են աշխարհի խոշորագույն գազ արտադրող երկրները

Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայացրել է համաշխարհային էներգետիկ շուկայի վերլուծությունն ու 2016-ի բնական գազ արտադրող առաջատար երկրների մասին զեկույցը: Գործակալության տվյալներով՝ առաջատար գազ արտադրող երկրներն են ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ 749 մլրդ խորանարդ մետր (համաշխարհային արտադրանքի 20.7 տոկոսը) և 644 մլրդ խորանարդ մետր (17.7 տոկոս) ցուցանիշներով համապատասխանաբար: Ինչպես հայտնում է Press TV-ն, զեկույցի համաձայն՝ Իրանը 190 մլրդ… Կարդալ ավելին »

ԱՀ նախագահի հրամանագրով սահմանվել է նոր կառավարության կառուցվածքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը. պետական նախարար առողջապահության նախարարություն արդարադատության նախարարություն արտաքին գործերի նախարարություն աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն գյուղատնտեսության նախարարություն էկոնոմիկայի… Կարդալ ավելին »

Պայթյունի հետեւանքով Մալիում զոհվել է ՄԱԿ-ի առաքելության 3 զինծառայող

Պայթյունի հետեւանքով զոհվել է Մալիում ՄԱԿ առաքելության 3 զինծառայող: Մալիում ՄԱԿ առաքելության 3 զինծառայող զոհվել է, եւս 5-ը մարմնական ծանր վնասվածքներ ստացել պայթյունի հետեւանքով: Reuters-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ Մալիի հյուսիսում Անեֆիս եւ Գաո քաղաքների միջեւ նրանք ուղեկցել են ավտոշարասյանը:   News.am

Թուրքիայում սպանվել է բելառուս զբոսաշրջիկ

Թուրքական Մարմարիս հանգստյան գոտում թուրք մատուցողը զբոսաշրջիկ է սպանել։ DHA գործակալության փոխանցմամբ՝  Բելառուսիայից ժամանած 28-ամյա  Վիկտոր Խոլոդկոն մահացել է հյուրանոցի մատուցողի հետ վիճաբանության արդյունքում։ Զբոսաշրջիկը դանակի հարվածներ է ստացել եւ հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վկայակոչելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին՝ ԶԼՄ-ները նշում են, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկը հյուրանոցի… Կարդալ ավելին »

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերընտրվել է Բունդեսթագում

Գերմանիայի կանցլեր եւ Քրիստոնեադեմոկրատական մության (ՔԴՄ) առաջնորդ Անգելա Մերկելը վերընտրվել է Բունդեսթագում Մեկլենբուրգի երկրամասի միամանդատ ընտրատարածքում, ըստ որում նրա արդյունքն զգալիորեն ցածր է եղել նախկին ընտրությունների համեմատությամբ (44 տոկոս՝ 56 տոկոսի դիմաց): Այդ մասին վկայում են Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։ Ընտրատարածքում, որտեղ քվեարկվել է Մերկելը, երկրորդ տեղում է «Գերմանիայի համար այլընտրանքի» թեկնածու Լայֆ Էրիկ… Կարդալ ավելին »