Daily Archives: 25.09.2017

Ազատ Հովհաննիսյանը նվաճել է WBC Continental Americas Super Bantamweight տիտղոսը

Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում կայացած մենամարտում Ազատը 10 ռաունդանոց մենամարտում հաղթել է մեքսիկացի Սերխիո Ֆրիասին և նվաճել «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը: Մեր բռնցքամարտիկի համար սա 13-րդ հաղթանակն էր… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը… Կարդալ ավելին »

Պայթյուն գործարանում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի… Կարդալ ավելին »

Կանանց վիճաբանության ժամանակ դանակահարվել է տղամարդ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում, վիճաբանության ժամանակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 23-ին Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այդ օրը Երևանի բնակչուհի՝ 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Գ.… Կարդալ ավելին »

Հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների և ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ օպերատիվ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 21.37-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և սեպտեմբերի 24-ին, ժամը 00.31-ին, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սամվել Գ.-ն, որը 2011թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի… Կարդալ ավելին »

Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։ Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին:… Կարդալ ավելին »

Սիրիայում ռուս գեներալ է զոհվել

Սիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը: «Ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վ. Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում: ԻՊ գրոհայինների անսպասելի ականանետային գնդակոծության հետեւանքով գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը ականի… Կարդալ ավելին »