Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերընտրվել է Բունդեսթագում

Գերմանիայի կանցլեր եւ Քրիստոնեադեմոկրատական մության (ՔԴՄ) առաջնորդ Անգելա Մերկելը վերընտրվել է Բունդեսթագում Մեկլենբուրգի երկրամասի միամանդատ ընտրատարածքում, ըստ որում նրա արդյունքն զգալիորեն ցածր է եղել նախկին ընտրությունների համեմատությամբ (44 տոկոս՝ 56 տոկոսի դիմաց): Այդ մասին վկայում են Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։

Ընտրատարածքում, որտեղ քվեարկվել է Մերկելը, երկրորդ տեղում է «Գերմանիայի համար այլընտրանքի» թեկնածու Լայֆ Էրիկ Հոլմը՝ 19,2 տոկոս ձայներով: Մերկելն այդ ընտրատարածքից ընտրվում է 1990 թվականից եւ դեռ ոչ մի անգամ տանուլ չի տվել:

Նրա ամենացածր արդյունքը կազմել է 37,6 տոկոս (1998 թվականին, երբ ՔԴՄ-ն տանուլ տվեց դաշնային ընտրությունները), ամենաբարձրը՝ 56,2 տոկոս (2013 թվական), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ria.ru

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով