Daily Archives: 12.09.2017

Ինչու ազատանցի Պետոն ծեծեց շշի Մելոյին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է ամիսներ առաջ իրեն պատկանող շշերի գործարանում ծեծկռտուքը: «Հերքում եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ով նման տեղեկատվություն է տարածում, նա պետք է պարզաբանի: Սակայն մեր տեղեկություններով՝ վերջերս այդ միջադեպը նոր զարգացումներ է ունեցել, եւ, ըստ հավաստի տեղեկությունների՝ ծեծի է ենթարկվել… Կարդալ ավելին »

Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել:Բոլորը շունչները պահած՝ սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանը ում է «զոհաբերելու» հաջորդիվ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ… Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական սպանդ է սկսվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական մորթ է սկսվել: Խոտի բերքն այս տարի մարզում պակաս է: Գյուղացիները, չկարողանալով բավարար քանակի անասնակեր կուտակել, այսօր արդեն սկսում են խոշոր ու մանր եղջերավորներին սպանդի ենթարկել: Ցրտաշունչ ձմեռն ու գարնան եղանակային անակնկալները փչացրել են բերքը: Մեկ հակ խոտի արժեքը տատանվում է 1200–1500 դրամի սահմաններում: Խոտի քիչ բերքի… Կարդալ ավելին »

Կրակոցներ Էջմիածնում

ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ այս գիշեր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կրակոցների արդյունքում մեկ անձ մահացել է: Միջադեպի մասնակից անձանց շրջանակը ճշտվում է: Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:   Armlur.am