Ուշադրություն. տղամարդու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն

2017 թ. օգոստոսի 31-ին`ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։

Անձի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Հրազդանի բաժին /010/ 59-06-18, /0223/ 2-02-02, /098/ 63-65-53 հեռախոսահամարներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով