Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան  էջում գրում է. Ոստիկանության և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին վայրահաչողների ուրախությունը փաստորեն շատ կարճ տևեց, քանզի ոստիկանության օպերատիվ աշխատանքները դարձյալ գտնվեցին բարձրության վրա. երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց:

Եվ առհասարակ, Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո մեզանում տեղի ունեցող ցանկացած հանցագործություն բացահայտվում է ժամերի կամ հաշված օրերի ընթացքում և ոստիկանության գործունեության արդյունավետությունը գնահատելու ամենակարևոր բաղադրիչներից մեկը հենց այս օպերատվությունն է:

Առհասարակ, ոստիկանության գործունեությունը գտնահատվում է ոչ թե հանցագործությունների քանակով (վերջին տարիներին Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը), այլ՝ այդ հանցագործությունների օպերատիվ բացահայտմամբ , իսկ այս առումով որևէ մեկը չի կարող չնկատել մեր ոստիկանության արդյունավետ օպերատիվ աշխատանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին տարիներին մեզանում ձևավորվել է ոստիկանությանը քննադատելու միջոցով ինքնահաստատվել, միգուցե նաև գրանտներ կպցնել ցանկացողների մի մեծ ոհմակ , ովքեր գիտակցաբար, կամ՝ ոչ, հարվածում են մեր ոստիկանությանը՝ դրանով իսկ հարվածելով Հայաստանի հենասյուններից մեկին, և դա հակապետական գործելաոճ է , որը պետք է խստագույնս դատապարտել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով