Ոստիկանությունը Լիաննա Զուրաբյանից վրեժ չի լուծում. Աշոտ Ահարոնյան

Ի՞նչ վրեժի մասին է խոսքը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ոստիկանությունը վրեժ չի՞ լուծում ասմունքող Լիաննա Զուրաբյանից՝ հրապարակելով ասմունքող-ՃՈ միջադեպի տեսաձայնագրությունը, և եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն հրապարակվում նաև շարքային քաղաքացիների հետ իրենց շփումների տեսաձայնագրությունները:

«Ամեն օր հազարավոր քաղաքացիներ շփվում են Ճանապարհային ոստիկանների հետ, որոնք, ինչպես գիտեք, կրում են տեսանկարահանող սարքեր, սակայն այդ տեսագրությունները հրապարակվում են և ուսումնասիրվում են միայն այն դեպքում, երբ քաղաքացու կողմից լինում է կոնկրետ բողոք կոնկրետ ծառայողի գործողություններից: Ձեր նշած քաղաքացին հրապարակային մեղադրել էր Ճանապարհային ոստիկանությանն իր հանդեպ անարդար լինելու մեջ: Սա հնչեցրել էր հրապարակային, լրատվական որոշ կայքեր զետեղել էին, և, բնականաբար, ոստիկանությունը պիտի ուսումնասիրեր, պարզեր՝ ինչ է կատարվել ու նաև, քանի որ հրապարակային էր մեղադրանքը, հասարակությանը շատ հետաքրքիր էր, թե ինչ է, ինչու, և այդ ինչուների պատասխանը գտնելու համար ընդամենը դրվել է տեսագրությունը: Ի՞նչ վրեժի մասին է խոսքը»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ տեսանյութում Լիանա Զուրաբյանը, երբ պետավտոտեսուչները կանգնեցրել են իր մեքենան և պահանջել փաստաթղթերը, ի պատասխան ասում է. «Ասմունքող Լիանա Զուրաբյան, հերիք չէ՞ ձեզ համար: Սևակ, Սարյան, Տերյան չե՞ք լսել, ազգի, ժողովրդի պոեզիան եմ ներկայացնում, այ քեզի բան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ կայքերից մեկին տված հարցազրույցում Լիանա Զուրաբյանն ասել է, որ միտում չի ունեցել անընդհատ շեշտելու, որ հայտնի ասմունքող է և ավելացրել, թե մոնտաժված է այնպես, որ ինքն, իբր, անընդհատ ընդգծել է իր՝ ասմունքող լինելու հանգամանքը՝ որպես օրենքից ազատվելու միջոց:

 

Ավելին ̀ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով