Մեծ խնդիրներից խուսափելու համար Գոռ Վարդանյանը դիմել է Դոն Պիպոյին, Վստրեչի Ապերին

Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը իր դիրքերը ամրապնդելու, քաղաքապետարանից դուրս չմնալու համար շարունակում է ծանոթներ խառնել, դիմել անգամ հեղինակությունների:

Սեպտեմբերի 20-ին Գոռ Վարդանյանը «Մուսալեռ » ռեստորանում մասանակցել է Արթուր Աստրյանի՝ Դոն Պիպոյի կազմակերպած խնջույքին, որին եղել են հայտնի հյուրեր Իտալիայից: Խնջույքին մասնակցել էր նաև Արամ Վարդանյանը ՝ Վստրեչի Ապերը:

Գոռ Վարդանյանը խնջույքի ժամանակ շփվել է միայն այս միայն Արթուր Աստարյանի և Արամ Վարդանյանի հետ, որից հետո լքել է խնջույքը: Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը ըստ մամուլի տարբեր հրապարակումների դիմում է իր բոլոր հովանավորներին, որպեսզի կարողանա անցնցում իրակնացնել իր ծրագերը՝ մենաշնորհելով սպորտի հետ առնչվող հարցերը մայրաքաղաքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Սպորտի եւ երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիաների ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ, բողոքողների թիվը աճելու միտում ունի:

Ըստ ֆեդերացիաների ղեկավարների՝ քաղաքապետի խորհրդականի գործունեությունը ոչ թե սպորտային խնդիրներին լուծում գտնելն է, այլ քայքայումը: Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք եւ այդ բոլորը անում է քաղաքապետի անունից:

Ավելին սկզբնաղբյուր կայքում :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով