Հ3-ում կան աշխատակիցներ, որ վեց ամիս է արդեն չէն վարձատրվել

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղ­դասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել: Աշ­խատակիցները ամիսներով աշ­խատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխա­տակիցները դուրս են գալիս աշ­խատանքից: «Ժամանակ»-ի տե­ղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստա­ցել ապրիլ-մայիս ամսին, այն էլ մասնակի:
Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ են, ապա 3 անգամից՝ կես-կես: Երբ աշխատակիցները աշխատավարձ վճարելու պա­հանջով դիմում են տնօրինությա­նը, միայն զայրացած հայտարարության են արժանանում, թե՝ որ փող լիներ, կվճարեին: Վերջերս Հ3-ի տնօրեն դերասան Արթուր Հովհաննիսյանը ժողով է հրավիրել և տեղեկացրել, որ պատ­րաստվում է աշխատակիցների կեսից ավելիին աշխատանքից հեռացնել, իսկ նրանց փոխարեն ուսանողների բերել աշխատելու: Ուսանողներին պրակտիկայի անվան տակ անվճար կաշխատեցնի, և հեռուստաընկերությունը փող կխնայի»,-գրում է թերթը:

Ամբողջական հոդվածը ̀  կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով