Հայկական մշակման լարով անօդաչուն փորձարկվում է Սինգապուրում

Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով:

Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:

Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ դեպքերի համար: Այն աշխատում է 200 վոլտ լարմամբ գեներատորով:

ԱԹՍ-ի մեկ օրինակ էլ Սինգապուրում է փորձարկումներ անցել՝ նավահանգստի նավերը մոնիթորինգ անելու համար:

«Մի օրինակ տվել ենք Սինգապուրին, հիմա իրենք լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Այս մեկը 30 մետր էր բարձրանում, հիմա ուզում են, որ 60 մետր բարձրանա, հետագայում՝ 100 մետր: Նրանց պահանջներից է նաև այն, որ [սարքի] ղեկավարումը ներքևից տրվի օպտիկայով․ ոչ թե ռադիողեկավարում լինի, այլ օպտիկայով լինի», — նշեց ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:

Ինժեների խոսքով՝ աշխատում են նաև լարը փաթաթող և տվող կոճի աշխատանքի վրա, նպատակն է այնպես անել, որ «սահուն տա ու սահուն փաթաթի, չխճճվի լարը»:

Փորձարկվել է մաքսիմում 50 մետրանոց լարով: Լարը պետք է դիմանա 400 վոլտ լարմանը և վնասվածքների դեպքում կարճ միացում չտա, որովհետև այն հաճախակի կոճի վրա փաթաթվելու և արձակվելու է: Անհրաժեշտ է, որ բազմաթիվ անգամ ճկվելուն դիմանա: Քաշի խնդիր կա, եթե գտնեն ավելի թեթև և երկար լար, որը կբավարարի պահանջները, սարքը կարելի կլինի նաև ավելի բարձրացնել. «..Բայց այնպես չէ, որ կարելի է կիլոմետրով բարձրացնել: Սահմանափակ է բարձրությունը, ժամանակն է անսահմանափակ»:

Անօդաչուի ռոտորների շրջանակը տիտանից է՝ ձևավորված հեծանիվի անիվի կաղապարի հիմքի վրա, ինչը թույլ է տալիս թռիչքի ժամանակ տատանողական շարժումները հասցնել նվազագույնի: Սարքը հիմնականում բաղկացած է անջրաթափանց մասերից:

Razm.info

Նմանատիպ նորություններ

Ալավերդու գործարանի փակման վնասները․ «Ժողովուրդ»... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 144...
Քանի դեռ բանակցում ենք գազի գինը չի փոփոխվի․ Գարեգ... «Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,- կառավարության նիստից հետո լրագրողներին...
Մարտին Էռնեկյանը՝ Օդանավակայանների միջազգային խորհ... «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայա...
Առաջիկայում ՀԷՑ-ը կվերացնի էլեկտրիկների ինստիտուտը... «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությունն առաջիկայում նախատեսում է  էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղավորել նոր տուփերում եւ, ըստ էության, այ...
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է «ՊիքսԱրտ» ընկերությա... Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՊիքսԱրտ» ընկերություն, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագր...
Դանիել Հաասը ներկայացրել է ՀՀ-ում KfW գերմանական զ... Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիե...
«Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում. Մենք ոչնչից տե... Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումն արգելելու մասին Վրաստանի կառավարության որոշումը, որ շրջանառության մե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով