Թուրքիայում սպանվել է բելառուս զբոսաշրջիկ

Թուրքական Մարմարիս հանգստյան գոտում թուրք մատուցողը զբոսաշրջիկ է սպանել։ DHA գործակալության փոխանցմամբ՝  Բելառուսիայից ժամանած 28-ամյա  Վիկտոր Խոլոդկոն մահացել է հյուրանոցի մատուցողի հետ վիճաբանության արդյունքում։

Զբոսաշրջիկը դանակի հարվածներ է ստացել եւ հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վկայակոչելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին՝ ԶԼՄ-ները նշում են, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկը հյուրանոցի բար է գնացել փակվելուց հետո եւ պահանջել, որ իրեն սպասարկեն։

17-ամյա մատուցողը հրաժարվել է սպասարկել, ինչն էլ հանգեցրել է վիճաբանության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կասկածյալը ձերբակալվել է, իսկ կալանավորման հարցը դատարանը կքննարկի սեպտեմբերի 25-ին։

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով