Թատերականի նկուղային հարկում գործող «Լոտոյի» և «Տոտոյի» գրասենյակների տարածքը ինստիտուտին չի պատկանում դեռ 2006-ից

Մամուլում այսօր ակտիվորեն շրջանառվում է տեղեկությունն այն մասին, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում ազարտային խաղերին վարձով տարածքներ են տրամադրում։

Թեմայի հետ կապված Aysor.am-ը մեկնաբանություն էր խնդրել ինստիտուտի հանրային կապերի և տեղեկատվության պատասխանատու Էրիկ Բարսեղյանից, ով հերքել էր լուրը՝ նշելով, որ «այդ տարածքները «Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ ոչ մի կապ չունեն»։

Ավելի ուշ պաշտոնական պարզաբանում է ներկայացրել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որում, մասնավորապես, ասված է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում boomnews.am կայքում ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղադրված «Ահազանգ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ազարտային խաղերին վարձով տարածքներ են տրամադրվել» վերնագրով նյութի վերաբերյալ, որտեղ առկա են չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ ինստիտուտի շենքում վարձակալությամբ իբրև թե ազարտային խաղերի տարածքների, ինչպես նաև ուսանողների՝ «փորձ անելու տեղ» չունենալու մասին, այն դեպքում, երբ ինստիտուտի բոլոր չորս հարկերում գոյություն ունեն համապատասխան լսարաններ և ուսանողական թատրոն՝ բեմական տարածքով։

Ինչ վերաբերում է շենքի նկուղային հարկում գործող լոտոյի և տոտոյի գրասենյակներին՝ ապա հայտնում ենք, որ նշված տարածքը հանդիսանում է այդ գրասենյակների սեփականությունը և ինստիտուտին չի պատկանում դեռ 2006 թ-ից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով