Բրիտանական ընդդիմությունը Թերեզա Մեյին կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի «լվացումը»

Բրիտանական ընդդիմությունը Թերեզա Մեյին կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի «լվացման» մասին գաղտնազերծված տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ 2012-2014 թթ Ադրբեջանի ղեկավարությունը բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով գաղտնի վճարումներ է իրականացրել, հայտնում է The Guardian-ը։

Բրիտանական «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության նախկին առաջնորդ Թիմ Ֆարոնը կոչ է արել հետաքննել այդ տվյալները։

«Հիմա ճիշտ ժամանակն է հրապարակայնորեն լվանալ կեղտոտ լվացքը ու հստակ պարզել, թե ով, ում ու ինչու համար է վճարել այդ գումարները»,- ասել է նա։ «Պետք է ամբողջական հետաքննություն իրականացնել, որպեսզի տեսնենք, արդյոք այդ կեղտոտ փողերը օգտագործվել են Մեծ Բրիտանիայում ազդեցություն ձեռք բերելու համար։ Ադրբեջանի կառավարությունը մեղավոր է մարդու իրավունքների համակարգային խախտումների մեջ, ու կարծես վարչակազմը իր վճարումները արդյունաբերական ծավալներով է իրականացրել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարգարեթ Հոջը, բրիտանական խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախկին նախագահը, թափանցիկության կոչ է արել, նշելով, որ Մեծ Բրիտանիան ու բրիտանական արտասահմանյան տարածքները հեշտացնում են ենթադրյալ կոռուպցիոն պրակտիկան, հրաժարվելով տրամադրել ամբողջական թափանցիկություն, ինչը խոստացել էին պահպանողականները։

Փիթեր Դաուդան, Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, ասել է․ «Փողերի լվացումը վնասում է մեր տնտեսությանը ու այլասերում է մեր հասարակությունը։ Ֆինանսական համակարգը պետք է արդյունավետորեն ապահովի ներդրումներ, որոնք օգուտ են տալիս ամբողջ տնտեսությանը , այլ ոչ թե համալրի հանցագործների բալանսները օֆշորային բանկերում՝ այստեղ ու արտասահմանում»։

ԵԽ պատգամավոր Մոլի Սքոթ Կատոն նշել է, որ «բրիտանական ընկերությունների ու մեր օֆշորային հարկային ապաստանների միջեւ հարաբերությունները թույլ են տալիս աշխարհի կոռումպացված վերնախավին էքստրավագանտ կենսակերպ վարել»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ հավելել է, որ այդ վերնախավը այդ կեղտոտ եկամուտները օգտագործում է ազդեցություն ստանալու համար, որը խանգարում է մարդու իրավունքների ոտնահարումների համար նրան պատասխանատվության կանչելուն։

NEWS.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով