Արսեն Ջուլֆալակյան. Ինչ-որ առումով կարոտել եմ մրցումային գործընթացը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տեւական դադարից հետո կրկին միջազգային գորգ կմտնի: Արսենը վաղը Ղազախստանում կմեկնարկի Բոլատ Տուլիխանովի մրցաշարում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշն ասաց, որ տրամադրությունը լավ է, մարտական, եւ ինչ-որ առումով կարոտել է մրցումային գործընթացը.

«Կարծում եմ՝ այս պահի համար լավ մարզավիճակում եմ,  ինչն ավելի պարզ կերեւա հենց մրցաշարում։  Մասնակցության նպատակը հենց դա է՝ հասկանալ, թե տեւական ժամանակ մրցումներում հանդես չգալով ինչպիսի մարզավիճակում եմ այժմ եւ որտեղից պետք է սկսել արդեն հստակ պատրաստվել նոր մրցաշրջանին։

Դեռ վերջնական չեն ասել՝ ինչ կանոններով են անցկացվելու գոտեմարտերը, բայց անկախ դրանից պետք է հաղթել։ Չնայած, ցանկալի կլիներ, որ արդեն հաստատված նոր կանոններով անցկացվեր, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լիներ մեզ համար»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը։

Բոլատ Տուլիխանովի մրցաշարին մասնակցում է նաեւ Սարգիս Քոչարյանը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով