Սեպտեմբերի 8-ին Պենտագոնը հայտտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաձայնել է 3.8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն վաճառել Բահրեյնին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պենտագոնը հայտարարել է, որ թվով 19 F-16V տեսակի կործանիչներ, ռազմական նավակներ և Raytheon ընկերության արտադրության հակատանկային հրթիռներ կվաճառվեն Բահրեյնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. մայիսին Բահրեյինի թագավորի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկու երկրի հարաբերությունները կբարելավվեն :
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ավելի վաղ, Մարդու իրավուքների պաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել ԱՄՆ-ի կողմից Բահրեյնի բռնակալ ռեժիմին սպառազինության վաճառելու հետևանքների կապակցությամբ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Parstoday