Ազատ Հովհաննիսյանը նվաճել է WBC Continental Americas Super Bantamweight տիտղոսը

Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում կայացած մենամարտում Ազատը 10 ռաունդանոց մենամարտում հաղթել է մեքսիկացի Սերխիո Ֆրիասին և նվաճել «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը:

Մեր բռնցքամարտիկի համար սա 13-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

Հատկանշական է, որ Ֆրիասը նախորդ տարի նոկաուտի էր ենթարկել Վիկ Դարչինյանին:

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով