Տարհանվել է Հյուսթոն քաղաքի բնաչությունը

ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեսթեր Թըրները հայտարարել է, որ ավելի քան երեք հազար մարդ է փրկվել Հարվի փոթորկից:

Հյուսթոնի քաղաքապետն ասել է, որ քաղաքի գլխավոր փողոցները օվկիանոսի են նմանվել:

Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի առափնյա գվարդիան հայտարարել է, որ ժամում ավելի քան հազար զանգ է ստացել փրկելու և օգնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հյուստոնի պատասխանատուների խոսքերով,  քաղաքի գլխավոր մասը հոսանքազրկված է և նկատի առնելով ջրի բարձր մակարդակը, դեռևս չի հաջողվել այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլ վերցնել:

Ասվում է, թե Տեխասի ավելի քան 30 հազար բնակիչներ հարկադրված կլինեն ապաստանել արտակարգ պատահարների   համար նախատեսված վայրերում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով