«Խնդրում եմ սպասել, երբ սկսենք քայլել, չքայլել, թռչել, թռչկոտել, էն ժամանակ կմեկնաբանենք». Արայիկ Հարությունյան

«Սկզբունքը եղել է պրոֆեսիոնալիզմը, քաղաքական անցած ճանապարհը, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հրաժարվելով անդրադառնալ, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կոնկրետ լրագրողների ընդգրկումը ինչո՞վ է պայմանավորված: Հարցին, օրինակ, Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Թովմասյանը անցե՞լ են այդ քաղաքական ճանապարհը,… Կարդալ ավելին »

Մեղադրանքը՝ անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 08.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Գոռ Ս.-ն, որը նոյեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ոռոգման ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետի հայտնաբերման մասին Պետական վերահսկողական ծառայության ահազանգի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով ապօրինի խողովակների միացմամբ հողատարածքների ոռոգման նպատակով ջրամատակարարում իրականացվելու փաստի առթիվ: 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել… Կարդալ ավելին »

Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները Թեհրանում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում: Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին: Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու… Կարդալ ավելին »

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը: yerkir.am կայքի փոխանցմամբ՝ առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Երևանում երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալու ժամանակ, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել: Ոստիկանության ծառայողների Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և… Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են ՊԲ զորավարժությունները

Նոյեմբերի 6-ին Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնց նպատակն է կատարելագործել  ներգրավված ստորաբաժանումների և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման պլանների իրատեսությունը, նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը և բարձրացնել սպաների, հրամանատարների,  կառավարման մարմինների գործնական ունակությունները` ժամանակակից մարտի կազմակերպման, զորքերի անընդհատ կառավարման,  ստորաբաժանումների,… Կարդալ ավելին »

Թուրքիան անարդյունավետ է օգտագործում փախստականների համար հատկացված միջոցները

Թուրքիան անարդյունավետ է օգտագործում այն միջոցները, որոնք Եվրամիությունը տրամադրում է սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար։ Նման եզրակացության է եկել «Եվրոպական աուդիտորական պալատը» և այդ մասին զեկույց հրապարակել։ ԵՄ-ի հատկացրած միջոցները պետք է նպաստեին փախստականների իրավունքների պաշտպանությանը, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը և ապահովագրական զանազան հարցերի կարգավորմանը։ Զեկույցում ասվել է, որ Թուրքիան չի կարողացել ճիշտ դասակարգել առաջնահերությունները… Կարդալ ավելին »

Թուրք պատմաբան.«Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, երբ խաղաղ են»

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Իլբեր  Oրթայլըն Մոսկվայի Յունուս Էմրեի անվան իստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիան և Ռուսաստանը պատմական և մշակութային համատեքստում» քննարկման ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին: Օրթայլըն, հիշեցնելով, որ Խորհրդային միության և Թուրքիայի միջև երբեք պատերազմ չի եղել, հավելել է. «Չնայած դուրս եկանք առաջին համաշխարհային պատերազմից, այդ ժամանակաշրջանում շատ կարևոր ճանապարհ հաղթահարեցինք առողջապահության, կրթության և երկաթգծի… Կարդալ ավելին »