Թեմա. Բիզնես

Որքան կկազմի ներտնային գազասպառման համակարգի սպասարկման վճարի չափը

Վերջին օրերին համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարների չափը հնարավոր է առաջիկայում նվազի: Ի դեպ, այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից: Այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունից, սակայն մեզ այնտեղից փոխանցեցին, որ սպասարկման սակագնի չափը որոշում է ՀՀ հանրային… Կարդալ ավելին »

Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է. հայտարարություն

Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝… Կարդալ ավելին »

ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, հորդորելով բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել։ «Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ կապվող ընկերությանը թույլտվություն տվեցին. «Ժողովուրդ»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պահանջել է Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով: Եւ հանձնաժողովը պատրաստվում է նիստին բավարարել ընկերության պահանջը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` «Լիդիան… Կարդալ ավելին »

Հայաստանի զբոսաշրջություն vs Վրաստանի զբոսաշրջություն․ ինչքանո՞վ է ճիշտ զուգահեռներ տանել

Հայաստանում զբոսաշրջության և զբոսաշրջության արժեքային շղթայի առանձին բաղադրիչների (ինչպիսին է, օրինակ, միջազգային ուղևորափոխադրումները) վիճակագրությունը, հաճախ լուրջ քննարկման թեմա է դառնում, ինչպես՝ մասնագիտական, այնպես էլ՝ քաղաքական դաշտում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Մոդեքս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ։ – Պրն Ֆանյան, թերևս նկատել եք, որ պարբերաբար ներգնա զբոսաշրջության վիճակագրության վերաբերյալ քննարկումների ալիք է բարձրանում, ըստ… Կարդալ ավելին »

Որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը. Իվետա Տոնոյանը` Եվրանեսթում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկվում էր կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրները: Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը. «Նախևառաջ ցանկանում եմ արձանագրել, որ անչափ կարևորում եմ այս քննարկումը, կարծում եմ` թեման արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Կիբերանվտանգությունը բազմաթիվ երկրներում այլևս ազգային անվտանգության հարց է դարձել: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմանը զուգընթաց,… Կարդալ ավելին »

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին: Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ… Կարդալ ավելին »

Քառօրյա պատերազմի մասնակիցների ստեղծած MindFly ընկերությունը լուրջ մրցակից է համարվում նույն գործունեությամբ զբաղվող շատ ու շատ այլ ընկերությունների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն որոշ ժամանակ է, իր գործունեությունն է սկսել MindFly ընկերությունը, որի հիմնադիրները քառօրյա պատերազմի մասնակիցներ են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Նազար Խլոյանը և Արման Մարկոսյանը, ովքեր արդեն ունեն մեծ աշխaտանքային թիմ և որոշ հաջողություններ: Ստորև ներկայացնում ենք նրանց հետ անցակցրաց հարցազրույցը. -Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նոր ընեկություն: -Միտքը ծագել էր դեռ վաղուց, քանզի կային նախադրյալներ: Փոքր էինք,… Կարդալ ավելին »

Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն… Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես… Կարդալ ավելին »