Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է. հայտարարություն

Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի միջամտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գնացքների շարժը կասեցված է այդ թվում երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:

Կոչ ենք անում չ՛խոչընդոտել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները:

Ներողություն ենք խնդրում անհանգստությունների համար և հայցում մեր ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն ևիրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումըՀամաձայն2008 թփետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետըկազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացմանիրավունքով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով