Թեմա. Տնտեսություն

Ինչպես հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը

    Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, եթե Հայաստանում… Կարդալ ավելին »

ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պետք է ապահովեն այդ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը միասնական շտեմարան

  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի 1976-Ն որոշման համաձայն, 2023 թ. սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Հսկիչ (նույնականացման)… Կարդալ ավելին »

2023թ. հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ… Կարդալ ավելին »

Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում

  «ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված էլեկտրական սարքերի, մարզական կոշիկների ու հրավառության պարագաների տեղափոխումը

    ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծված ապրանքների մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է  մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Օրերս ՌԴ-ից ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժին  ժամանած  բեռնատարի վարորդը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, ներկայացրել է ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։ Մեքենայի կշռման արդյունքում հայտանբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։… Կարդալ ավելին »

2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը՝ առանց որի արտահանման աճի տեմպը 2 անգամ ավելի ցածր կլիներ

  «ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. ՀՀ տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաև, այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։ ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ և պարունակում է էական ռիսկեր։ 2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի… Կարդալ ավելին »

Հուլիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի… Կարդալ ավելին »

2023 թ․ հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշները

  2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝… Կարդալ ավելին »

Wildberries-ը չեղարկել է հետադարձ առաքման արժեքը թերի ապրանքների վերադարձի դեպքում

  Wildberries միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ Այժմ ապրանքը ստանալուց՝ այն թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։ Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս… Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այսպես՝ 2023թ. սկզբի տնտեսական ակտիվության բարձր տեմպը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա արտաքին շոկերի դրական ազդեցությունների պահպանման պայմաններում 2023թ․ սկզբից ՀՀ տնտեսական ակտիվության տեմպը բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է բազայի էֆեկտի ազդեցությամբ (կազմելով 6.8%՝… Կարդալ ավելին »