Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների դիեր են հայտնաբերվել.

 

Ադրբեջանը հայտնում է, որ հայտնաբերվել են օկուպացված Լաչինի շրջանում 2022 թվականին անհետ կորած 2 ադրբեջանցի զինծառայողների աճյունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին ասված է Պետական անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության և ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի համատեղ հաղորդագրության մեջ։

Նշում են, որ պարզվել է, որ դրանք ադրբեջանական բանակի զինծառայողներ Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուի (2003թ. ծնված) և Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուի (2003թ. ծնված) աճյուններն են, ովքեր անհետացել են 2022 թվականի մարտի 3-ին։ Նշվում է, որ զինծառայողները մոլորվել են Լաչինի տարածաշրջանում բարդ տեղանքների ու եղանակի կտրուկ փոփոխության, բքի հետևանքով։

Համալիր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ զինծառայողները մահացել են ցրտահարությունից՝ նշում են հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նմանատիպ նորություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով