Ադրբեջանը հայտնում է, որ հայտնաբերվել են օկուպացված Լաչինի շրջանում 2022 թվականին անհետ կորած 2 ադրբեջանցի զինծառայողների աճյունները։
Այս մասին ասված է Պետական անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության և ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի համատեղ հաղորդագրության մեջ։
Նշում են, որ պարզվել է, որ դրանք ադրբեջանական բանակի զինծառայողներ Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուի (2003թ. ծնված) և Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուի (2003թ. ծնված) աճյուններն են, ովքեր անհետացել են 2022 թվականի մարտի 3-ին։ Նշվում է, որ զինծառայողները մոլորվել են Լաչինի տարածաշրջանում բարդ տեղանքների ու եղանակի կտրուկ փոփոխության, բքի հետևանքով։
Համալիր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ զինծառայողները մահացել են ցրտահարությունից՝ նշում են հաղորդագրության մեջ։