Կենտրոնի թաղապետն իր բիզնեսը հավատարմագրային կառավարման է հանձնել պետգնումների մագնատ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել պետգնումների մագնատին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն այս փաստը բավական է` որպես ապացույց դիտարկելու Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև առկա, նվազագույնը` փոխկապակցվածությունը։

Վերոնշյալ ընկերությունն այնչափ ահռելի գումարների մրցույթներ է «շահել», որ նույնիսկ իշխանամետ մամուլն է բարձրաձայնում ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի միլիարդ դրամ հանրագումարով մրցույթների փաստը։

Դրանք հիմնականում եղել են «մեկ անձից» գնումներ, որոնք թույլատրելի են բացառապես անհետաձգելի` բնական աղետների կամ նման էքստրեմալ իրավիճակներով զուգակցված լինելու դեպքերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք գնումների մեծ մասը իրականացվում է մեկ անձից, երբ դրանք ամենևին էլ անհետաձգելի գործեր չեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով