Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման վերաբերյալ նախագահականը հաղորդագրություն էր տարածել, որը, մեղմ ասած, արտառոց էր։ Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության եւ նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման կարեւորության վերաբերյալ»: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. խոսվում է «սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման» մասին։ Այսինքն՝ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու մասին խոսում են նույն երկրի պետական կառավարման երկու տարբեր օղակներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, իսկ օրինակ՝ օրակարգային հարցերի շուրջ (իսկ դրանք ենթադրում ենք՝ սահմանազատման թեմաներն են կամ արտաքին հարաբերությունների սպեկտորը) նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորոշումներ ունեն։ Անհավատալի է։ Եվ հետո, սա պետք է աքսիոմատիկ ճշմարտություն լիներ, եւ նախագահականն ու ԱԳՆ-ն, հատկապես օրակարգային հարցերի շուրջ, պետք է այնքան միասնական դիրքորոշում ունենային, որ դրա մասին խոսելը զարմանալի հնչեր. իսկ այս հաղորդագրությունից տպավորություն է, որ, կարծես, գործ ունենք երկու տարբեր պետությունների գերատեսչությունների, կամ միջազգային կառույցների հետ ՀՀ նախագահի հանդիպման մասին:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով