Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Աբրահամյան

 

Առաջին հայացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, սակայն զուգահեռ իրականությունում Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում: Այս մասին գրել էԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մյուս կողմից` իշխանությունը սահմանային անարդարացի գործընթացն ամեն կերպ մղում է սոցիալական հարթություն, որտեղ բանավեճն ու անհամաձայնությունը գումարային փոխհատուցումների դաշտում է:

Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին, իսկ հերթում այլ խնդրահարույց ուղղություններ կան, որտեղ Ադրբեջանը տարածվելու իր մտադրությունն արդեն փաթաթել է ՀՀ իշխանության վզին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով