«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սասմսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն մնալ ազատության մեջ

 

«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սասմսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն մնալ ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սասմսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կրկին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատախազի միջնորդությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ դատախազները միջնորդել են կրկին փոխել խափանման միջոց վարչական հսկողությունը՝ պնդելով, թե Սամսոնյանը և Սաղաթելյանը խախտել են խափանման միջոցի պայմանները՝ իբրև թե վարելով հաղորդումներ, մինչդեռ, դատարանը վարչական հսկողության պայմանները դնելիս հստակեցրել է, որ խոսքը «Իմնեմնիմի» փոդքաստի և համանման հաղորդումների մասին է, այն գործողությունների, որը նկարագրված է մեղադրանքում։

Պաշտպանության կողմն առարկեց միջնորդության դեմ։ Նարեկ Սամսոնյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ համոզմունք հայտնելով, որ իշխանությունների նպատակն է արգելել իրենց հանրային գործունեությունը, փակել իրենց ձայնը։
«Էս մարդկանց խնդիրն ամբողջությամբ կասեցնել մեր հանրային գործունեությունը, էս մարդիկ իրենց առաջ խնդիր են դրել ուղղակի փակել, ամբողջությամբ կտրել մեր ձայնը, հակառակ դեպքում նման միջնորդություն չէր լինի։ Այս միջնորդությունը ես համարում եմ քաղաքական հետապնդման դրսևորում»,-ասաց Սամսոնյանը։

Վազգեն Սաղաթելյանը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ՝ նկատելով, որ հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունն անբովանդակ է և անլուրջ, իսկ այն ներկայացնելով՝ սթրեսի են ենթարկում իրենց հարազատներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ կարծիքով, նման բովանդակությամբ միջնորդություն բերելն իրավունքի չարաշահում է, նաև ցույց է տալիս Ձեզ ուղղված վերաբերմունք, հարգելի դատավոր»,- ասաց Սաղաթելյանը։

Լսելով կողմերին՝ դատարանը մերժեց կալանքի միջնորդությունները։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով