Հրդեհ բնակարանում

Հունիսի 10-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է բնակարանը (մոտ 70 քմ):
Փրկարարները բնակարանի պատշգամբից ավտոսանդուղքի օգնությամբ իջեցրել են բնակչին (Ն. Ա., ծնված 1950 թ.), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են ծանր: Փրկարարները շենքից տարհանել են 2 բնակչի (Ն. Ս., ծնված 1983 թ. և Տ. Գ. ծնված 1980 թ.):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով