Այրվել է վագոն-տնակ

Այրվել է վագոն-տնակ
Հունիսի 7-ին, ժամը 21:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 4-րդ նրբանցքում այրվում է բնակելի վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 23։03-ին: Այրվել է վագոն-տնակը (27 քմ)՝ գույքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով