Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա մեկ վիրավոր

 

Մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական 24/6 շենքի բակում բախվել է կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan X-Trail»-ը կողաշրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են «Nissan X-Trail»-ի և կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Խուդավերդյանը, Hyundai Elantra-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Մկրտչյանին, իսկ Toyota Corolla-ն Երևանի բնակիչ 26-ամյա Մերի Մկրտչյանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով