Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահման` Մարգարայի անցակետ է ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին եւ ներկայացրել է, որ սահմանային անցակետը պատրաստ է` «սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձեւակերպման համար տաղավարներ եւ պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգ հրապարակ, միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սարքավորումներով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, չի բացվելու: Բայց, դատելով ՀՀ իշխանությունների ոգեւորությունից եւ ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից, այդ օրը հեռու չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 05․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով