Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կլինեն ազատության մեջ. դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ՝ 3 ամսով չեն կարող հաղորդում վարել

 

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում են «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները:
Հիշեցնենք, որ նախորդ  դատական  նիստի  սկզբում, որը քննվում էր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավորը բացարկ հայտնեց, ինչից հետո գործը մակագրվեց այլ դատավորի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։

Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22-ից, այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Հիշեցնենք նաև, որ նշված թողարկման հաջորդ օրը՝ առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքիհի մնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով