Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում կշարունակի հանդիպումները տարբեր հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, իսկ շաբաթվա վերջին արդեն ամփոփիչ հանրահավաք է պլանավորել․ եթե ոչինչ չփոխվի, ապա` մայիսի 26-ին։ Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը, եւ կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկը։ Մինչ մայիսի 26-ը խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ անվստահության նախաձեռնություն կմտցնի խորհրդարանի օրակարգ, ո՛չ էլ հանդես կգա Սահմանադրության նորմը փոխելու նախաձեռնությամբ՝ երկքաղաքացիներին վարչապետի պաշտոնում առաջադրվելու արգելքի վերացման հետ կապված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ շաբաթ օրվա հանդիպմանը քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչներ հենց սրբազանին են առաջարկել վարչապետի թեկնածուի պաշտոնում, բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցի, ով թեպետ կողմ է արտահայտվել Փաշինյանի հեռացմանը, սակայն շեշտել է, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ առայժմ չունեն հստակ դիրքորոշում։ Նախորդիվ արված փորձերը` որեւէ քաղաքական դեմքի թեկնածության հետ կապված, անհաջողության են հանդիպել, եւ ընդդիմությունը հասկացել է, որ սրբազանից բացի ցանկացած այլ թեկնածության քննարկում պառակտելու է դաշտը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 05․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով