Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս»․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան թույլ ու անապահով են դառնում ՀՀ սահմանները, այնքան գերպաշտպանված է դառնում կառավարության շենքը։ Վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգության բարձրացման համար՝ եթե ամեն ամիս չէ, ապա ամեն եռամսյակը մեկ մի նոր սարք է գնում, եւ տպավորություն է, թե կառավարության շենքն օր ու գիշեր հսկող ոստիկանների դիմաց շուտով խրամատ կկառուցեն կամ զրահամեքենա կտեղադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ապահով զգա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն մայիս ամսին վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգությունը բարձրացնելուն ուղղված երկու պետական գնում է կատարել, գնվել են անվտանգության ապահովման սարքեր, ազդանշանային համակարգեր, տեսահսկողության համակարգ՝ շուրջ 20 տեսախցիկով եւ այլն։ Այլ կերպ ասած՝ կառավարության շենքը կամաց դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս»։ Թերեւս այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են ընդդիմության հանրահավաքներին եւ Բագրատ սրբազանի ծավալած շարժմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 05․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով