Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի օրվա հանրահավաքից իշխանականները, մեղմ ասած, մանթրաժի մեջ են հայտնվել, քանի որ նախորդ օրերին ինտենսիվ ռեժիմով ազդարարել են, թե շարժումը մարել է եւ այնքան էին ասել, որ իրենք էլ էին դրան հավատացել եւ հանրահավաքի առավոտյան, Լոռվա մարզի աղետն էլ, հույս են ունեցել, որ ամբողջությամբ կխափանի հանրահավաքը եւ անակնկալի են եկել՝ տեսնելով այդքան մարդու։ ՔՊ մեր աղբյուրը անկեղծացավ, որ չէին սպասում, թե կրկին բազմահազարանոց հանրահավաք կլինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, մինչ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ, իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էլ 23 հազար 100 մարդ է հաշվել։ ՔՊ-ական պատգամավորները ներքին զրույցներում մտահոգություն էին հայտնում, որ պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ այն կարող է պայթյունավտանգ դառնալ՝ վարչախմբի համար բացասական հանգրվանի հանգեցնելով։ Այդ անհանգստություններով է պայմանավորված, որ ոստիկանական զորքերը երեկ աննկարագրելի ագրեսիվ ու լկտի էին պահում իրենց` ձերբազատվելով նախորդ օրվա վախվորած կեցվածքից։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Փաշինյանը չի գիշերել Պռոշյանի առանձնատանը եւ Լոռու մարզից ոչ թե Երեւան է վերադարձել, այլ Սեւանի ամառանոց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 05․ 24 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով