Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին.Աբրահամյան

Իշխանությունն իր քաղաքական գծից տարբերվող ցանկացած մոտեցում` դա կարտահայտվի անհատական, թե խմբային դրսևորմամբ, հռչակում է թշնամական:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար   Տիգրան  Աբրահամյանը: 
Դրա հետևանքը խաղաղ հավաքի մասնակիցների վրա գազանաբար հարձակումներն են, մարդկանց ազատությունից զրկելը, հարձակումներն այն ինստիտուտների նկատմամբ, որոնք պետության իմունիտետն են ապահովում:
Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ լուռ աջակցության դերը պատկանում է այն դերակատարներին ու միջազգային կառույցներին, որոնք աչք են փակում Հայաստանում տեղի ունեցածի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով