Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում

Մայիսի 27-ին, ժամը 22։46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:45-ին, մարվել՝ մայիսի 28-ին, ժամը 00:09-ին: Այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով