Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․

 

Այսօր՝ մայիսի 13-ին, Երևանում` Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող նոր էլիտար թաղամասի 18-հարկանի շենքի բակում, տղամարդու դի է հայտնաբերվել:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կամ անզգուշաբար վայր է ընկել 11-րդ հարկից, կամ իրեն ցած է նետել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով