ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 19-ին, ժամը 04:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):
Ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 1967 թ․), Վ․ Մ․-ն (ծնված 1969 թ.) և Լ․ Դ․-ն (ծնված 1973 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով