Զգուշացնում ենք Փաշինյանին` առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան տարածքի փոփոխություն ոչ միայն առոչինչ է, այլև ՀՀ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ. ՀՅԴ

 

Զգուշացնում ենք Փաշինյանին` առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան տարածքի փոփոխություն ոչ միայն առոչինչ է, այլև ՀՀ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ. ՀՅԴ հայտարարությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

▪️ՀՀ փոխվարչապետի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, չունի որևէ լիազորություն կայացնել որոշում ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ ՀՀ պետական սահմանի գիծը որոշելու հարցում:

▪️Միջազգային իրավունքի համաձայն՝ 2 երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում, որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման:

▪️Մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի ԶՈւ–ն պարտավոր է կատարել ՀՀ պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով